ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Էներգետիկ անվտանգության մասին

Էներգետիկ անվտանգության մասին
14.08.2025 | 16:08

Նախորդ տարի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել էր, թե իբր ԱՄՆ-ի հետ աշխատանքներ են տանում (ինչ-որ թղթեր պիտի ստորագրվեն) նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Սրանից որևէ առարկայական բան դեռ չկա ու, իմ համոզմամբ, ոչ էլ կլինի:

Միևնույն ժամանակ, ՌԴ-ն ատոմակայան է կառուցում Թուրքիայում: Սա Թուրքիայի առաջին ատոմակայանն է, և ուշադրություն, Թուրքիայի ատոմակայանը չի կառուցում ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, դա անում է ՌԴ-ն, ընդ որում, մի մոդելով, որով դրա կառավարումը ամբողջությամբ ռուսական է լինելու: Այս ատոմակայանը լինելու է 4.8 գիգավատ հզորությամբ (ծրագրի արժեքը՝ 25 մլրդ դոլար), ուղիղ վեց անգամ մեր ատոմակայանից հզոր, որը կազմելու է Թուրքիայի էներգետիկ պահանջարկի 10%-ը:

Հիշեցման համար. մեր ատոմակայանը 815 մեգավատ հզորությամբ է, և ներկայում գործում է միայն մեկ բլոկը՝ շուրջ 400 մեգավատ հզորությամբ և արտադրում է մեր երկրի էներգետիկ պահանջարկի, ուշադրություն, շուրջ 1/3-ը (մաթեմատիկա չիմացողների համար՝ սա շուրջ 33% է):

Էլի ուշադրություն. սա կառուցել են ռուսները, խոսակցական ասած, սովետի թվին և մինչև հիմա էլ իրենք են կառավարում՝ անընդհատ երկարացնելով դրա գործունեության ժամկետը:

Ով տեղյակ չէ՝ ռուսները աշխարհում առաջին տեղում են ատոմակայաններ կառուցելու և շահագործելու գործում, դա անում են բոլորից ավելի լավ:

Եկեք այս անգամ չվերլուծեմ այս փաստերը, ինքնուրույն արեք:

Որպես վերջաբան. մի թողեք, որ ձեր գլուխը լցնեն քարոզչական աղբով: Դրա հետևանքները շատ ծանր են, այնքան ծանր, որ մեր կյանքի օրոք ամեն օր պետություն ենք մաշացնում և փոշիացնում, բայց ձեզ խաբում են, թե զարգանում և ուժեղանում ենք, իսկ շատերդ էլ հավատում եք:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4013

Մեկնաբանություններ